19 հոկտեմբերի 2007 - 15:50 AMT
Իրաքի ԱԳՆ ղեկավար. Քուրդ անջատողականները պետք է հնարավորինս շուտ լքեն երկիրը
Իրաքի արտգործնախարար Խոշիյար Զեբարին հոկտեմբերի 18-ին հայտարարել է, որ Քրդական շախատանքային կուսակցության անջատողականները պետք է հնարավորինս արագ լքեն երկիրը: Զեբարիի խոսքերով, Իրաքի կառավարությանն անհգաստացնում է այն փաստը, որ Թուրքիայի խորհրդարանը հավանություն է տվել թուրքական բանակի կողմից Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություն անցկացնելու օրինագծին: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ մոտ ժամանակներում Թուրքիայի կողմից լայնածավալ ռազմական գործողությունների չի սպասում:

Թուրք կառավարության որոշումը բողոքի զանգվածային ցույցերի ալիք է բարձրացրել Քրդստանի խաղաղ բնակչության շրջանում: Խոշոր քաղաքների բնակիչները Իրաքի հյուսիսային շրջաններում, հիմնականում երիտասարդությունը, պլակատներով դուրս են եղել փողոցներ` կոչ անելով Թուրքիային խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորել հակամարտությունը:

Իրաքի հետ սահմանակից շրջաններում հիմնականում քուրդ բնակչություն է ապրում, որը ուժեղ ազդեցություն է զգում Քրդական աշխատանքային կուսակցության անջատողականների կողմից: Գրոհայինների քանակությունը, որոշ տվյալներով, կազմում է 3500 մարդ: Վերջերս նրանց կողմից 13 թուրք զինվոր է սպանվել, իսկ ընդհանուր առմամբ ամռան ընթացքում գրոհայինների ձեռքից զոհվել է մոտ հարյուր մարդ, հաղորդում է Lenta.ru-ն: