6 ապրիլի 2017 - 10:41 AMT
ՀՀ-ում սեռով պայմանավորված աբորտները նվազել են

Հայաստանի Հանրապետությունում սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումները նվազել են: Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

«Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների հիմնախնդրի հաղթահարման գործում որոշակի դրական միտումներ են արձանագրվել։2008-2012թթ. նորածիների աղջիկ-տղա հարաբերակցության միջին ցուցանիշը կազմել է 100:115, 2014թ.` 100:113,4, 2015թ.` 100:112,7, իսկ 2016թ.` 100:111,9»,- գրել է նա:

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի տվյալներով ծնունդների բնականոն սեռային հարաբերակցություն է համարվում 102-106 տղա յուրաքանչյուր 100 աղջիկ նորածնի հաշվով։