19 հոկտեմբերի 2007 - 19:07 AMT
Իսրայելի հայերը բողոքի ցույց են անցկացնելու երկրի քաղաքականության դեմ Հայոց ցեղասպանության հարցում
Հոկտեմբերի 22-ին Իսրայելի հայ համայնքը բողոքի ցույց է անցկացնելու իսրայելյան ԱԳՆ շենքի մոտ: Ինչպես պարզ է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, ցույցի մասնակիցները քննադատելու են Իսրայելի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության հարցում, որը կառավարությունը դեռ պետք է ճանաչի, եւ իսրայելյան լոբբիի գործունեությունը, որը գործում է ԱՄՆ Կոնգրեսում` ելնելով Թուրքիայի շահերից: