ԱՄՆ-ն հիացրեց ահաբեկիչներին՝ հրթիռային հարված հասցնելով սիրիական ավիաբազային: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
«Ամերիկան ղեկավարող այդ մարդը հայտարարում էր, թե մտադիր է պայքարել ահաբեկչության դեմ: Բայց այսօր ահաբեկիչները Սիրիայում տոնում են ԱՄՆ հարձակումը»,-ասել է նա:
«Ինչո՞ւ եք հարձակվում սիրիական բանակի վրա, որը պայքարում է ահաբեկիչների դեմ: Ո՞ր օրենքը, կամ ո՞ր կազմակերպությունն է ձեզ թույլ տվել հրթիռներ արձակել անկախ երկրի տարածք»,-ասել է Ռոուհանին:
Ըստ նրա, պետք է միջադեպը հետաքննող անկախ հանձնաժողով ստեղծել քննելու համար Սիրիայում քիմզենքի ենթադրյալ կիրառումը, ընդ որում, հանձնաժողովին պետք է անդամակցեն «անաչառ երկրների» ներկայացուցիչները:
«Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիան չունի քիմզենք»,-շեշտել է Ռոուհանին:
ԱՄՆ-ն ապրիլի լույս 7-ի գիշերը հրթիռակոծել է սիրիական ավիաբազան Հոմս գավառում՝ պատճառաբանելով իր քայլը Իդլիբ գավառում քիմիական զենքի կիրառմամբ: ԱՄՆ-ն քիմզենքի օգտագործման համար Դամասկոսին է մեղադրում, մինչդեռ Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ քիմիական զենք երբևէ չեն կիրառել: