10 ապրիլի 2017 - 13:28 AMT
Հարավային Օսիայի վերանվանման օգտին է քվեարկել ընտրողների 78%-ը

Ընտրողների ավելի քան 78%-ը կողմ է արտահայտվել Հարավային Օսիայի Հանրապետությունը Ալանիա Պետություն վերանվանելուն: Այդպիսի նախնական տվյալներ է ներկայացրել լրագրողներին Հարավային Օսիայի ԿԸՀ նախագահ Բելլա Պլիևան:

«Կողմ՝ 78,2%, դեմ՝21,8%», - ասել է նա՝ խոսելով 27 ընտրատեղամասից ստացած տվյալների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ապրիլի 9-ին Հարավային Օսիայում տեղի են ունեցել նախագահի ընտրություններ: Դրան զուգահեռ քաղաքացիները պատասխանել հարցին, թե համաձայն են արդյող, որ երկիրը վերանվանվի և կոչվի Ալանիա Պետություն: Հարավայիյն Օսիայի Հանրապետություն անվանումը պահպանվում է որպես համարժեք անվանում: Ընտրություններն ու հանրաքվեն Հարավային Օսիայում համարվել են կայացած, քանի որ մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը:

Ավելի վաղ ԱՄՆ-ն դատապարտել էր Վրաստանից անջատված Հարավային Օսիայում ապրիլի 9-ին նախատեսված ընտրություններն ու հանրաքվեն, դրանք համարելով «անօրինական»: ԵՄ-ն նույնպես հայտարարություն է տարածել, համաձայն որի չի ճանաչում Հարավային Օսիայում կայանալիք նախագահական ընտրություններն ու հանրաքվեն:

2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը: