11 ապրիլի 2017 - 10:29 AMT
Աշոցք և Ամասիա գյուղերում ձյուն է. Լարսը բաց է մարդատար մեքենաների համար

Ապրիլի 11-ի ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա գյուղերում տեղում է ձյուն:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա: