Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի, գերմանական Դորթմունդում կայանալիք տեղական Բորուսիայի ու ֆրանսիական «Մոնակոյի» խաղից առաջ պայթյուններ են որոտացել: Ապակու բեկորներից վիրավորվել է «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան: Հանդիպումը հետաձգվել է: PAN-ը հետևում է րրադարձությունների զարգացմանը:
11:23 Ստադիոնի այցելուներին էվակուացրել են:
10:44 Զուգահեռաբար կայանալիք ՉԼ 1/4 եզրափակչի Յուվենտուս-Բարսելոնա հանդիպումը սկսվել է ժամանակին, առանց միջադեպերի:
10:40 Ոստիկանությունը հայտնում է, որ տեղի է ունեցել 3 պայթյուն
10:32 Ակումբների հանդիպումը հետաձգվել է:
10:26 Բարտրայի կյանքին վտանգ չի սպառնում, նա պարզապես քերծվածքներ է ստացել;
10:24 Ինչպես հայտնում է BBC-ն, ռումբը պայթել է գերմանական ակումբի ավտոբուսի մերձակայքում: Ապակու բեկորները վնասել են «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրային: Մնացած ֆուտբոլիստները չեն տուժել:
Հանդիպումը, հնարավոր է, հետաձգվի. որոշումը պիտի ընդունվի խաղին մնացած հաշված րոպեների ընթացքում: