20 ապրիլի 2017 - 10:58 AMT
Մոգերինի. Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից, քան ԵՄ-ն

Մեծ Բրիտանիան ավելի շատ կկորցնի Brexit-ից քան ԵՄ-ն, քան միության մյուս անդամները: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության գծով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Պեկինում:

«Ինձ համար ԵՄ անդամ բոլոր պետությունները հավասարապես կարևոր են, քանի որ կարող են ավելի մեծ ավանդ ունենալ որոշ ոլորտներում, քան մյուսները: Սակայն, կարծում եմ, որ մեր բրիտանացի բարեկամներն ավելի շատ կկորցնեն, քան մենք»,-ասել է Մոգերինին: Նա հավելել է նաև, որ նույնիսկ ԵՄ-ից դուրս գալուց հետո Մեծ Բրիտանինան կշարունակի մնալ «աշխարհի առաջին շուկան և մեծությամբ երկրորդ համաշխարհային տնտեսությունը», հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Բրյուսելը ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու ավելի մեղմ տարբերակն է դիտարկում, ըստ որի որպես հիմք են ընդունվում Նորվեգիայի հարաբերությունները ԵՄ մի շարք երկրների հետ: Ծրագրով նախատեսվում է, որ Բրիտանիան կանդամակցի Ազատ առևտրի եվրոպական ասոցիացիային (EFTA), որի անդամներն են Նորվեգիան, Իսլանդիան, Շվեյցարիան և Լիխտենշտեյնը, որոնք ազատ առևտուր են անում իրար հետ: Դրանից հետո Բրիտանիան կարող է Եվրոպական տնտեսական գոտուն անդամակցելու հայտ ներկայացնել, ինչը հետագայում թույլ կտա երկրին ազատ մուտք ունենալ եվրոպական շուկա:

2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:2017-ի փետրվարի սկզբին Մեծ Բրիտանիայի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ հավանություն տվեց օրինագծին, որը թույլ է տալիս վարչապետ Թերեզա Մեյին գործարկել ԵՄ-ից դուրս գալու գործընթացը: Դրանից մի քանի ժամ անց հրապարակվել է Brexit-ի ծրագիրը: