29 հոկտեմբերի 2007 - 17:01 AMT
Էրվե Մորեն. Ֆրանսիան տեղեկություններ ունի Իրանում միջուկային զենքի ստեղծմանն ուղղված աշխատանքների վերաբերյալ
Ֆրանսիայի պաշտպանության նախարար Էրվե Մորենը, որը շրջագայում է Պարսից ծոցի երկրներում, հայտարարել է, թե, ըստ իր տվյալների, Իրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա: Էրվե Մորենը կասկած է հայտնել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Մոհամմեդ էլ Բարադեի հայտարարության կապակցությամբ, որը նշել էր, թե այս պահի դրությամբ չկա որեւէ բան, որ մատնանշեր, թե Իրանում զանգվածային ոչնչացման զենք է ստեղծվում: «Մեր տեղեկատվությունը, որը համընկնում է մի շարք այլ պետությունների տվյալների հետ, ստիպում է մեզ ենթադրել հակառակը»,-մեկնաբանել է Էլ Բարադեի հայտարարությունը Է.Մորենը, հաղորդում է Լենտա.ռու-ն: