30 հոկտեմբերի 2007 - 12:18 AMT
Նոյեմբերի 5-ին Հայաստան է ժամանում Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղարը
Նոյմեբերի 5-6 կայանալու է Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի այցելությունը Հայաստան: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է ՀՀ ԱԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը: Այցելության ընթացքում Թերի Դեւիսը հանդիպելու է Հայաստանի ղեկավարության հետ եւ կքննարկի ժողովրդավարության եւ մարդու իրավունքների, ինչպես նաեւ առաջիկա ընտրություններին առնչվող հարցեր: