3 հոկտեմբերի 2002 - 23:15 AMT
ԱԽԱԼՔԱԼԱԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՅՈՒՊԱՏՈՍՈԻԹՅՈՒՆ ԲԱՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԱՐԴԻԱԿԱՆ ՉԵՆ ՀԱՄԱՐՈՒՄ
Ախալքալակում Հայաստանի հյուպատոսություն բացելու հարցը Թբիլիսիում արդիական չեն համարում: Այդ մասին հայտարարել է Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Թեմուր Մոսիաշվիլին` մեկնաբանելով Հայաստանի վարչապետի վերջերս արված առաջարկությունը Վրաստանի այդ հայաբնակ տարածաշրջանում հայկական հյուպատոսություն բացելու հնարավորության մասին: «Ներկայումս առավել կարեւոր է սկսել Ջավախքի սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի իրագործումը, որին մասնակցելու են նաեւ միջազգային կազմակերպություններ», - ասել է Թ. Մոսիաշվիլին: