Ապրիլի 22-ին Գերմանիայի Էրֆուրտ քաղաքում կկայանա հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի մենամարտը: 37-ամյա բռնցքամարտիկի մրցակիցն է 29-ամյա Ռոբին Կրասնիչին:
Ապրիլի 21-ին Էրֆուտում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը. Արթուր Աբրահամի քաշը կազմել է 76.2 կգ, իսկ Ռոբին Կրասնիչին՝ 75.6 կգ:
Բռնցքամարտիկի երկրպագուները հնարավորություն կունենան դիտելու մենամարտը Երևանի ժամանակով ժամը 00:30-ին՝ Առաջին ալիքի ուղիղ եթերում (ապրիլի 22-ի լույս 23-ի գիշերը):
2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:
Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը: