Հոլիվուդյան դերասանուհի և երգչուհի Ջենիֆեր Լոպեսը միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի #KeepThePromise արշավին:
«Պետք է հոգ տանենք մարդու իրավունքների մասին, օգնենք փախստականներին ու երեխաներին: Ես Ջենիֆեր Լոպեսն եմ և երդվում եմ պահել խոստումը, որ երբեք չմոռանամ»- ասել է նա:
«Խոստումը» ֆիլմին սատարում են նաև Էլթոն Ջոնը, Լեոնարդո դի Կապրիոն, Սիլվեստր Ստալոնեն, Դոն Չիդլը, Բարբարա Սթրեյզանդը, Ջեյսոն Բեյթմանը, Ռայան Գոսլինգը, Սամանթա Փաուերը:
«Խոստումը» Ֆիլմը ներկայացնում է սիրո պատմություն, որը տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության օրերին: Tracinda կորպորացիան, որը պատկանում էր ամերիկահայ Քըրք Քըրքորյանին, ստեղծել էր Survival Pictures անվանումով պրոդյուսերական կենտրոն, որի առաջին ձեռնարկը հենց այս ֆիլմն է եղել:«Խոստումի» պրեմիերան կայանալու է ապրիլի 21-ին` Ցեղասպանության 102-րդ տարելիցից առաջ։ Ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի ապրիլի 27-ին: