22 ապրիլի 2017 - 15:19 AMT
ՀՀ ՊՆ. Մազարի Շարիֆի բազաներից մեկի վրա հարձակումից հայ խաղաղապահները չեն տուժել

Աֆղանական Մազարի Շարիֆ քաղաքի բազաներից մեկի վրա կատարված հարձակումից հայ խաղաղապահներից որևէ մեկը չի տուժել։ Այս մասին հայտնել է ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Նրանք շարունակում են կատարել իրենց ծառայությունը այլ բազայում», - գրել է Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում։

«Թալիբան» շարժման գրոհայիններն մոտ 150 աֆղան զինծառայողի են սպանել Աֆղանստանի Մազարի-Շարիֆ քաղաքի արվարձանում տեղակայված բազայի վրա հարձակման ժամանակ: