Գյումրիում 21-ամյա ռուս զինծառայող Դմիտրի Յալպաևի սպանության մեջ կասկածվող կասկածյալն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Այդ մասին է հայտնել ՀՀ Քննչական կոմիտեն՝ միջադեպի վերաբերյալ տարածած հաղորդագրությունում:
Մասնավորապես՝ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում: Նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Նրա նկատմամբ նշանակվել էր ռազմաբժշկական և դատահոգեբուժական ամբուլատոր համալիր փորձաքննություն: Ստացված եզրակացության համաձայն, կասկածյալի մոտ հայտնաբերվել էինն հոգեկան որոշ խանգարումներ,որի արդյունքում ճանաչվել է սահմանափակ մեղսունակ և ոչ պիտանի զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ։ Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել է:
Նախաքննությունը շարունակվում է, քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։
Յալպաևի դին հայտնաբերվել է8 Գյումրիի գտնվող «Արգո» խանութի մոտ, ռազմաբազայից ոչ հեռու: Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվել է 20-ամյա Ջ. Ա-ն։ Կատարվում է նախաքննություն դեպքի մանրամասները պարզելու համար։