Հանրապետության տարածքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 24-ի ցերեկը՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին՝ Լոռիում, Տավուշում և Սյունիքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Այս մասին հաղորդում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունը՝ նշելով, որ ապրիլի 26-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքում ապրիլի 24-ի գիշերը և առավոտյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 24-ի ցերեկը, 25-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 24-ին նաև սպասվում է քամու ուժգնացում 20-23 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 24-26-ը կնվազի 6-8, 27-ին կբարձրանա 2-3 աստիճանով:
Քամին սպասվում է հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 24-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 20-25 մ/վ արագությամբ: