26 ապրիլի 2017 - 14:50 AMT
Հռոմի պապը TED կոնֆերանսում հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը ելույթ է ունեցել հայտնի TED (Technology, Education, Design) կոնֆերանսում: Իր խոսքում Ֆրանցիսկոսը համերաշխության կոչ է արել, հորդորել է պայքարել «աղբի մշակույթի» դեմ:

Նա նաև զգուշացրել է համաշխարհային հզոր տերությունների առաջնորդներին՝ հայտարարելով, որ իշխանավորները պետք է խոնարհ լինեն: «Եթե ոչ, ձեր իշխանությունը կքայքայի ձեզ, իսկ դուք՝ այլոց», -ասել է Պապը, որի ելույթը, ձայնագրված Վատիկանում, հեռարձակվել է Վանքուվերում ընթացող կոնֆերանսում, գրում է BBC-ին:

«Թույլ տվեք ասել դա բարձրաձայն և հստակ. որքան շատ իշխանություն ունեք, այնքան շատ են ձեր գործողություններն ազդում այլոց վրա, և նույնքան խոնարհաբար դուք պետք է գործեք»,-ասել է նա:

«Ուրախ կլինեի, որ այս հանդիպումը հիշեցրներ ձեզ, որ մենք բոլորս միմյանց կարիքն ունենք և կարող ենք ապագան կառուցել միայն միասին գործելով», -ասել է Պապը:

TED (Technology, Entertainment and Design - տեխնոլոգիա, ժամանց և դիզայն) հանդիսանում է մի շարք գլոբալ կոնֆերանսներին պատկանող մասնավոր, շահույթ չհետապնդող կազմակերպություն, որը պատկանում է Սափլինգ հիմնադրամին։ Այն հայտնի է ամեն տարի կազմակերպվող կոնֆերանսներով: Կոնֆերանսի հիմնական նպատակը ունիկալ գաղափարների տարածումն է՝ «գաղափարները արժանի են տարածման»։ Զեկույցների թեմաներն են՝ գիտություն, արվեստ, դիզայն, քաղաքագիտություն, մշակույթ, բիզնես, գլոբալ խնդիրներ, տեխնոլոգիաներ և ժամանց։

Ներկայացնողին տրվում է առավելագույնը 18 րոպե ժամանակ ներկայացնելու իր գաղափարները։