5 նոյեմբերի 2007 - 12:29 AMT
Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի պաշտպանության նախարարը
Նոյեմբերի 6-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Մոսթաֆա Մահամմադ Նաջարը: Նախարարի հետ Հայաստան կժամանեն Իրանի մի խումբ բարձրաստիճան զինվորականներ, հաղորդում է իրանական Fars գործակալությունը: Պաշտպանության նախարարի այցը Երեւան կկայանա իր հայ գործընկեր Միքայել Հարությունյանի հրավերով: Բանակցությունների մասնակիցները «կքննարկեն երկկողմ կապերը եւ կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային եւ միջազգային խնդիրների շուրջ», ասվում է Fars գործակալության հաղորդագրության մեջ, որը հղում է անում Իրանի պաշտպանության նախարարության հուսալի աղբյուրների վրա: Գործակալության տվյալներով, Մոսթաֆա Նաջարը նախատեսում է հանդիպել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ: