2 մայիսի 2017 - 10:44 AMT
Ցյուրիխում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի վրա հարձակվել են

Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսարանի շենքի վրա հարձակում է տեղի ունեցել:

Դիմակավորված անձինք ներկեր և քարեր են նետել շենքի ուղղությամբ, ինչի հետևանքով շինությունը նյութական վնաս է կրել, հաղորդում է թուրքական demokrathaber.org կայքը:

Աղբյուրը հաղորդում է, որ դիմակավորված անձինք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորական վանկարկումներ են հնչեցրել:

Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցներն ուժեղացրել են հյուպատոսության հսկողությունը: