2 մայիսի 2017 - 10:58 AMT
Իբրահիմովիչի վիրահատությունը հաջող է անցել

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հաջողությամբ վիրահատվել է:

Շվեդ ֆուտբոլիստին վիրահատել է հայտնի վիրաբույժ Ֆրեդի Ֆուն, հայտնում է Sky Sports-ը:

Նշվում է, որ Իբրահիմովիչը լիարժեք կվերականգնվի և կշարունակի կարիերան:

Զլատան Իբրահիմովիչը վնասվածք էր ստացել Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչում՝ «Անդերլեխտի» հետ պատասխան խաղում:

Անգլիայի ընթացիկ առաջնության 28 խաղում Իբրահիմովիչը խփել է 17 գոլ և կատարել 5 արդյունավետ փոխանցում: