Համացանցում հայտնվել է «Թղթե տնակի» նոր 5-րդ եթերաշրջանի թրեյլերը:
Թրեյլերում Քևին Սփեյսիի կերպարը՝ Ֆրենսիս Անդերվուդը, հաշվում է 2016-2023թ. ընկած տարիները քառամյակներով՝ նախագահական ժամկետով, հայտնում է Gazeta.ru-ն Just jared-ի վրա հղումով:
«Թղթե տնակի» նոր եթերաշրջանը կմեկնարկի մայիսի 30-ին:
«Թղթե տնակ» սերիալն առաջին անգամ ցուցադրվել է Netflix-ում 2013-ի փետրվարին: Դա BBC-ի համանուն շոուի ադապտացիան է, որի հիմքում Մայքլ Դոբսի վեպն է: 2015-ին սերիալն արժանացել է «Ոսկե գլոբուսի»: Գլխավոր դերերում են Քևին Սփեյսին և Ռոբին Ռայթը: