3 մայիսի 2017 - 16:41 AMT
Թեհրանից Գյումրի չվերթներ կարող են իրականացվել. Քննարկում են

Թեհրանից Գյումրի չվերթներ իրականացնելու հարցով բանակցություններ են ընթանում: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեցին ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:

«Քննարկումներ են ընթանում իրանական ավիաընկերությունների հետ», - նշեց ՔԱԳՎ մամուլի քարտուղար Սաթենիկ Հովհաննիսյանը:

Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017 թ. հունվարի 1-ից աէրոնավիգացիոն սպասարկման սակագինը նվազեցվել է 50%-ով, իսկ օդերևութաբանական սպասարկումն իրականացվում է անվճար: «Շիրակից» է թռիչքներ իրականացնում ռուսաստանյան «Պոբեդա» լոուքոսթերը:

Կարդացեք նաև՝ «Շիրակ» օդանավակայանը վերափոխվում է. Ծրագրային հուշագիր է ստորագրվել