Մայիսի 3-ին և լույս 4-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 40 անգամ:
ԱՀ ՊՆ հաղորդմամբ, այդ ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 460 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Մայիսի 2-ին և լույս 3-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ:Այդ ընթացքում ադրբեջանական զինուժը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 640 կրակոց: