4 մայիսի 2017 - 10:26 AMT
Մագադանում ձերբակալել են ԻՊ ենթադրյալ կողմնակցի

Ռուսաստանի Մագադանի շրջանի ԱԴԾ վարչության աշխատակիցները ձերբակալել են ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման ենթադրյալ կողմնակցի: Այդ մասին մայիսի 4-ին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը:

«Ձերբակալվածը շրջկենտրոնի բնակիչ է», -ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Քրեական գործ է հարուցվել «Ահաբեկչության հրապարակային արդարացում» հոդվածով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Պետերբուրգում Միջին Ասիայից 6 անձ է ձերբակալվել ահաբեկիչներին աջակցելու մեղադրանքով: