4 մայիսի 2017 - 11:04 AMT
Երևանում ու մարզերում անձրև է սպասվում

Մայիսի 4-8-ը գիշերը և կեսօրից հետո, Հայաստանի Հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:

ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության հաղորդմամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 4-8-ը գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում: