Հանրապետության տարածքում մայիսի 6-ին, 7-ին շրջանների զգալի մասում, 8-10-ը՝ հատկապես գիշերը և կեսօրից հետո, առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ:
Օդի ջերմաստիճանը 8-10-ն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով, տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությունը:
Երևանում մայիսի 6-7-ը` հատկապես գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում, մայիսի 8-10-ը` երեկոյան ժամերին, սպասվում է ամպամածություն, հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: