5 մայիսի 2017 - 12:55 AMT
ՀՀ 2 բռնցքամարտիկ Վարշավայի մրցաշարում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող Ֆելիքս Շտամի անվան բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի 2 ներկայացուցիչ ապահովել է առնվազն բրոնզե մեդալ:

Եզրափակիչ դուրս գալու համար 69 կգ քաշային Գառնիկ Պապիկյանը մայիսի 15-ին կմրցի Իռլանդիայի ներկայացուցչի հետ, իսկ 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանի մրցակիցը կլինի լեհ բռնցքամարտիկը:

Մարզիկները մրցավայր են մեկնել մարզիչ Արթուր Կրիկյանի գլխավորությամբ:

Կարդացեք նաև՝ Հայ ըմբիշները՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրներ