2 հոկտեմբերի 2002 - 23:41 AMT
ԲԱՂԴԱԴՈՒՄ ԳՏՆՈՒՄ ԵՆ, ՈՐ ԹՈՒՐՔԻԱՆ ՉԻ ԱՋԱԿՑԻ ԱՄՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԻՐԱՔԻ ԴԵՄ
Բաղդադում գտնում են, որ Թուրքիան հարվածի տակ չի դնի իր հարաբերությունները Իրաքի հետ եւ չի աջակցի այդ երկրի իշխանությունների դեմ ԱՄՆ-ի ռազմական գործողություններին: «Reuters» գործակալության հաղորդագրության համաձայն, այդ մասին հայտարարել է Իրաքի փոխվարչապետ Թարիկ Ազիզը` նշելով, որ եթե Թուրքիան աջակցի ԱՄՆ-ին այդ հարցում, ապա նա այլեւս «չի լինի Իրաքի բարեկամը»: Ընդ որում, Ազիզը համոզմունք է հայտնել, որ հարեւան երկրի հետ բարեկամական հարաբերությունների վտանգումը «չի համապատասխանում Թուրքիայի շահերին»: