8 մայիսի 2017 - 10:25 AMT
Հակառակորդը կրակել է Տավուշի ուղղությամբ

Հակառակորդը մայիսի 7-ին ժամը 22։00-ի սահմաններում Տավուշի մարզի սահմանի վրա կրակ է բացել մի քանի հատվածում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառման միջոցով տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ կրակել են տարբեր հրաձգային զենքերից:

«Պատասխան կրակից հետո կրակը դադարեցվել է, որևէ տուժած չկա։ Այս պահին իրավիճակը հանգիստ է»,- գրել է Հովհաննիսյանը։

Ապրիլի 28-ի երեկոյան Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս համայնքը գնդակոծության էր ենթարկվել: Գյուղը երկու ժամ` 21:00-ից մինչև 23:00-ը, ինտենսիվ գնդակոծվել է. կան միայն նյութական վնասներ: