Մայիսի 11-ին` ժամը 07:37-ին, ՍՊԾ-ից տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 07:23-ին (Գրինվիչի ժամանակով` 03:23-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Ադրբեջանի Շիրվան քաղաքից 23 կմ հյուսիս-արևմուտք երկրաշարժ է գրանցվել:
Հյուսիսային լայնության 40.050 և արևելյան երկայնության 48.690 աշխարհագրական կոորդինատներով երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ, հզորությունը՝ 4.8 մագնիտուդ:
ՀՀ ԱԻՆ հաղորդմամբ, ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: