Մադրիդյան «Ռեալը» «Մանչեսթեր Յունայթեդին» առաջարկել է ձեռք բերել իր թիմի կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսին:
Կոլումբացի ֆուտբոլիստը դժգոհել էր քիչ խաղաժամանակ ստանալու համար: «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը պատրաստ է հարցը լուծել Ռոդրիգեսին վաճառելու միջոցով, գրում է Championat.com-ը:
«Ռեալը» Պրեմիերում անցկացրել է 35 հանդիպում, որից ֆուտբոլիստը մասնակցել է 25 հանդիպմանը: