Սիրիացի քրդերը մտադիր են ամերիկյան զենքի օգնությամբ «ազատ Սիրիա կառուցել»: Այդ մասին ասվում է YPG քրդական աշխարհազորի պաշտոնական ներկայացուցիչ Ռեդուր Հելիլի հայտարարության մեջ:
«Մեր ուժերը...հռչակում են, որ մենք կկառուցենք այնպիպսի Սիրիա, որտեղ բոլոր մարդիկ ազատ կապրեն միասին՝ միջազգային կոալիցիայի ուժերի աջակցությամբ հաղթելով մութ ուժերին»,-ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Մայիսի 10-ին Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը հայտարարեց, որ ԱՄՆ-նզենք կմատակարարի քրդերին, քանի որ քրդերը միակ ուժն են, որն առաջիկայում հաջողությամբ կպաշարի Ռաքքան: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է Սիրիայում գործող քրդական ջոկատներին սպառազինելու ծրագիրը: ԱՄՆ ՊՆ-ն լիազորություններ է ստացել զինելու Սիրիայի ժողովրդավարական ուժերի քրդական ջոկատներին ամեն անհրաժեշտ սպառազինությամբ՝ երաշխավորելու համար ԻՊ հանդեպ հաղթանակը Ռաքքայում:
Հելիլը ողջունել է քրդերին զենք մատակարարելու ԱՄՆ որոշումը, միևնույն ժամանակ «ուշացած» համարելով այն: Ըստ նրա, YPG-ն ապացուցել է ամբողջ աշխարհին, որ ահաբեկչության դեմ պայքարող հիմնական ուժն է:
Զենքի մատակարարումները քրդերին դժգոհություն են առաջացնում Թուրքիայում, որտեղ կարծում են, որ քրդական կազմավորումները կապված են Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ: Վաշինգտոնն ու Անկարան ահաբեկչական կազմավորում են համարում ՔԱԿ-ը:
Թուրքիան դեռ Օբամայի նախագահության օրոք էր դժգոհ ԱՄՆ քաղաքականությունից՝ տարածաշրջանում որպես ՄԱՆ «վստահված ուժեր» քրդերին օգտագործելու մասով: Թուրքիայի իշխանությունները հուսով էին, որ նոր նախագահ Թրամփի վարչակազմի օրոք իրավիճակը կփոխվի և ԱՄՆ-ն կամ սեփական զորքերը Սիրիա կուղարկի, կամ ուշադրությունը կսևեռի Անկարային սատարող արաբական միավորների վրա:
Ընթերցեք նաև.ԱՄՆ-ն զենք կմատակարարի քրդերին. Ռաքքան կազատագրեն նրանց օգնությամբ