
Հայաստանում քննարկվել են ժամանակակից բժշկագիտության ընձեռած հնարավորությունները երկարակեցության խնդրին ուղղված աշխարհի փորձը Հայաստանում ներդնելու մեխանիզմներին:
ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մասնագետների հետ քննարկել է Հայաստանում «Դետոքս» և Anti-Age ճանաչված կլինիկաների ստեղծման հեռանկարները և այդ ուղղությամբ կանխատեսվող գործնական քայլերը։
Պայմանավորվածություն է ձեռք բերել շատ կարճ ժամանակում առաջիկա քայլերի ժամանակացույց կազմել Երևանում և Հայաստանի առողջարանային քաղաքներում ինչպես Կալինչենկոյի, այնպես էլ` կորեական, գերմանական և շվեյցարական կլինիկաների մասնաճյուղեր ու դուստր ձեռնարկություններ ստեղծելու նպատակով։
Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ դա կարող է խթանել Հայաստանում բժշկական տուրիզմի զարգացմանը։
Այս օրերին Հայաստանում ընթանում է Հակածերացման բժշկական ասոցիացիայի կողմից կազմակերպված «Առողջության քառյակ՝ ժամանակակից հակածերացման ռազմավարություն» թեմայով միջազգային գիտաժողով, որին մասնակցելու համար Երևան են այցելել արտասահմանյան ճանաչված բժիշկներ։
Բժիշկները նշել են, որ Հայաստանի արևը, ջուրը, օդը և սնունդն առավել բարենպաստ պայմաններ կարող են ապահովել երկարակեցության և հակածերացման ռազմավարության իրականացման համար։