13 նոյեմբերի 2007 - 18:43 AMT
Հայաստանն ու Բուլղարիան գոհ չեն երկկողմանի ապրանքաշրջանառության մակարդակից
Բուլղարիայի վարչապետ Սերգեյ Ստանիշեւի այցելությունը Հայաստան արդյունավետ էր եւ կառուցողական: Այդ մասին բուլղարական կառավարության ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Երեւանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, բանակցությունների ընթացքում մի շարք համաձայնագրեր են ստորագրվել տնտեսության, կրթության եւ մշակույթի բնագավառներում: «Դա նման մակարդակի բուլղարացի ներկայացուցչի առաջին այցն է մեր երկիր եւ մենք դրան մեծ նշանակություն ենք տալիս»,- ընդգծել է Սարգսյանը: ՀՀ վարչապետը նաեւ նշել է, որ Հայաստանի եւ Բուլղարիայի ապրանքաշրջանառությունը ընդամենը $30 միլիոն է կազմում, ինչը չի բավարարում երկու երկրներին: «Հայաստանում կան ապրանքներ, որոնք հետաքրքրում են Բուլղարիային: Հաջորդ տարի կայանալու է հայ-բուլղարական բիզնես-ֆորումը, որի ժամանակ ճշտվելու են երկու երկրների տնտեսական համագործակցության հեռանկարները»,- ասել է Սերժ Սարգսյանը: