2 հոկտեմբերի 2002 - 20:06 AMT
ԱՅՍՕՐ ՍԿՍՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՅՑԸ ՀՈՒՆԱՍՏԱՆ
Հայաստանի պաշտպանության նախարարության պատվիրակությունը նախարար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ այսօր մեկնել է Աթենք «Դեսենդրիի» զենքի եւ զինամթերքի միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում, որը կտեւի մինչեւ հոկտեմբերի 4-ը, հայկական պատվիրակությունը կհանդիպի Հունաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարության, մասնավորապես պաշտպանության նախարար Յանոս Պանանտոնիույի հետ: Հանդիպումների ընթացքում կողմերը կքննարկեն հայ-հունական ռազմական համագործակցության հեռանկարները: