15 նոյեմբերի 2007 - 14:55 AMT
Ռուսական ռազմակայանի գույքով վերջին էշելոնը լքեց Բաթումը
Գույքով եւ տեխնիկայով բեռնված վերջին ռուսական էշելոնը երեկ գիշերը լքեց Բաթումը: 12-րդ ռուսական ռազմակայանը պաշտոնապես փոխանցվեց վրացական կողմին երկու օր առաջ: Հանձնման-ընդունման վերաբերյալ ակտը ստորագրեցին Վրաստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Բատու Կուտելիան եւ Անդրկովկասի ռազմական օկրուգի հրամանատար գեներալ-մայոր Անդրեյ Պոպովը:

Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների, ռուսական ռազմակայանը պետք է դուրս բերվեր մինչեւ 2008 թվականի ավարտը, սակայն ինչպես հաղորդում է ռուսական կողմը, երկու երկրների միջեւ լարված հարաբերությունների պատճառով, ռուսական հրամանատարությունը դուրս բերեց այն արագացված ռեժիմով, հաղորդում է Գրուզիա Online-ը: