ԱԺ փոխնախագահներից մեկն է լինելու «Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը: Այս մասին հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը։
ԱԺ 3 հանձնաժողով կղեկավարեն Նաիրա Զոհրաբյանը, Վարդևան Գրիգորյանը և Վարդան Բոստանջյանը, գրում է Ա1+-ը։
Մայիսի 18-ին կմեկնարկի ԱԺ 6-րդ գումարման անդրանիկ նիստը։
Միքայել Մելքումյանը 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից: Հեղինակ է գիտական աշխատությունների, այդ թվում` մենագրությունների և ուսումնական ձեռնարկների: