18 մայիսի 2017 - 11:17 AMT
Գերմանիան ԱՄՆ աջակցությունն է ակնկալում «Ինջիրլիքի» հարցում Թուրքիայի հետ վեճում

Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը աջակցություն է խնդրել ԱՄՆ-ից «Ինջիրլիք» ռազմակայանի հարցում Թուրքիայի հետ վեճում ամերիկացի պաշտոնակից Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպմանը:

Մայիսի 15-ին հայտնի դարձավ, որ Թուրքիան տեղեկացրել է Գերմանիայի ԱԳՆ-ին, որ թույլատրի գերմանացի պատգամավորների այցը «Ինջիրլիք» ռազմակայան: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը: Դրան հաջորդեց կանցլեր Մերկելի հայտարարությունն այն մասին, որ Գերմանիան կշարունակի այլընտրանք որոնել:

«Մենք նորից աջակցություն ենք խնդրել ԱՄՆ-ից Թուրքիայի հետ բանակցություններում...ՆԱՏՕ-ի գործընկերների համար անընդունելի է, որ մենք ճնշում ենք գործադրում միմյանց վրա»-ասել է գործակալությանը Գաբրիելը հանդիպումից հետո, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ինջիրլիքում» են տեղակայված ԱՄՆ գլխավորած կոալիցիայի ինքնաթիռները, որոնք մասնակցում են «Իսլամական պետության» դեմ ավիագործողություններին: Ըստ բաց աղբյուրների, ռազմակայանում նաև միջուկային զենք է պահվում: