ՀՀ-ն գերազանցում է հարևաններին առողջապահության ոլորտում: Այդ են վկայում միջազգային փորաձգետների նոր զեկույցի տվյալները, որոնք կազմել են 195 երկրի վարկանիշը: Այն հրապարակվել է մայիսի 19-ին The Lancet հեղինակավոր բժշկական գիտական ամսագրում:
Այդպես, ՀՀ-ն 63-րդ տեղում է Առողջապահության մատչելիության և որակի վարկանիշում (Healthcare Access and Quality Index)՝ առաջ անցնելով Ադրբեջանից, որը 68-րդն է, Վրաստանից, որը 71-ն է, և Իրանից, որը 87-րդն է:
Փորձագետների խումբը վերլուծել է մահացության մակարդակը 32 հիվանդությունից, որոնք սովորաբար մահացու չեն համարվում, եթե առկա է արդյունավետ բուժօգնություն:
Վարկանիշի 1-ին հորիզոնականում Անդորան է: Առաջատարների 10-ում են նաև Իսլանդիան, Շվեյցարիան, Շվեդիան, Նորվեգիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդերլանդները և Լյուքսեմբուրգը:
Մեծ Բրիտանիան 30-րդն է, ԱՄՆ-ն՝ 35, ՌԴ-ն՝ 57-րդը:
Վատագույն ցուցանիշները Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում են, Աֆղանստանում և Սոմալիում: