2 հոկտեմբերի 2002 - 19:12 AMT
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ
Օրերս Բրյուսելում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Եվրամիության Խորհրդի Գլխավոր քարտուղար Հավյեր Սոլանայի եւ ԵՄ արտաքին կապերի գծով պատասխանատու Քրիս Պատենի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հարավային Կովկասի հակամարտություններին եւ այդ տարածաշրջանում ԵՄ-ի դերին վերաբերող հարցեր: