ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վստահություն է հայտնել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա և զգուշացրել է Թեհրանին, որ հարկավոր է «ավելի զգուշավոր լինել ԱՄՆ հետ հարաբերություններում»: Այդ մասին Թրամփը հայտարարել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ բանակցություններից առաջ:
«Կարող եմ ասել, որ Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»,-ասել է Թրամփը, գրում է ՌԻԱ Նովոստին:
ԱՄՆ նախագահը կոչ է արել Իրանին «ավելի զգուշավոր լինել ԱՄՆ հետ, քանի որ նրանք ֆանտաստիկ գործարք են կնքել նախորդ, Օբամայի վարչակազմի հետ և պետք է շնորհակալ լինեն»:
Ըստ ԱՄՆ նախագահի, նա տեսնում է «Իրանի ներկայությունն ամենուր Մերձավոր Արևելքում» ինչպես զենքի առաքումների հարցում, այնպես էլ զինվորականների ներկայության:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը Էր Ռիադում իսլամական երկրների առաջնորդների հետ հանդիպմանը, որին Թեհրանի ներկայացուցիչները չեն մասնակցել, մեղադրել է Իրանին ահաբեկչությանը և Սիրիայի իշխանություններին աջակցելու մեջ: Թրամփը մշտապես քննադատում է Իրանի հետ միջուկային գործարքը: