29 մայիսի 2017 - 12:01 AMT
Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» խոհարարության համաշխարհային մրցույթում 2-րդն է

Հեռուստահաղորդավար և խոհարար Գայանե Բրեիովայի «Գայանե ջանի խոհանոցը» գիրքը խոհարարության համաշխարհային մրցույթում՝ Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ում երկրորդ տեղն է զբաղեցրել Woman Chef անվանակարգում: Այդ մասին Գայանեն գրել է իր ֆեյսբուքյան էջում:

«Best in the world Gourmand Cook Books Awards 2017-ն ավարտվեց: Որքան շատ եմ ես սիրում խոհարարությունը: Որքան անկեղծ եմ ուրախանում և սիրահարվում այն մարդկանց, որոնք իրենց կյանքը նվիրել են այս աննկարագրելի, գեղեցիկ, կարևոր ու համեղ գործին: Իմ առաջին գիրքը` «Գայանե ջանի խոհանոցը», իմ խոհարարական պատմությունները երկրորդ տեղն են զբաղեցրել Woman Chef անվանակարգում», — գրել է նա:

Գայանեն շեշտել է, որ մրցույթի շնորհիվ հայկական խոհանոցի մասին իմացել է տարբեր երկրի մոտ 200 ներկայացուցիչ:

Մրցույթում առաջին տեղը զբաղեցրել է Իսպանիան ներկայացնող մասնակիցը, իսկ երրորդը` Չինաստանի մասնակիցը: