30 մայիսի 2017 - 10:29 AMT
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կայցելի ՀՀ

Մայիսի 30-ին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով Հայաստան կայցելի Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին կընդունի Հանրապետության նախագահը։

Մայիսի 30-ին կկայանան Հայաստանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի բանակցությունները և համատեղ մամուլի ասուլիսը:

2017-ի մայիսին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը հայտարարել է, որ կազմակերպությունը սկսում է Երևանում ԵԱՀԿ գրասենյակի փակման գործընթացը, քանի որ գրասենյակի գործունեությունը շարունակելու շուրջ այդպես էլ կոնսենսուս ձեռք չբերվեց: