31 մայիսի 2017 - 17:33 AMT
ԶՈւ բուժծառայության պետ. Զինհոսպիտալի պետն ազատվել է ծառայողական խնդիրների պատճառով

ՀՀ կենտրոնական զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանն ազատվել է պաշտոնից: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԶՈւ բուժծառայության պետ Կամավոր Խաչատրյանը լրագրողներին:

«Ազատման պատճառը ծառայողական խնդիրներն են, նա տեղափոխվել է կադրերի ռեզերվ», - ասել ան, հայտնում է Aysor.am-ը:

Խաչատրյանը նշել է, որ ազատման հրամանը եղել է մայիսի առաջին տասնօրյակում։ «Հոսպիտալի նոր պետ դեռևս չի նշանակվել, բայց մենք ունենք թեկնածուներ, կընտրենք լավագույնին», - ասել է նա։