26 նոյեմբերի 2007 - 18:24 AMT
Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով
Ռուսաստանին ոչ ոք չի դիմել հայ-թուրքական հարաբերությունների նորմալացմանն աջակցելու հարցով, «Երեւան-Մոսկվա» հեռուստակամուրջի ժամանակ հայտարարել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերի եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Կոնստանտին Զատուլինը: «Ռուսաստանը Թուրքիայի հետ որեւէ ռազմաքաղաքական դաշինքում ընդգրկված չէ, եւ այդ տեսակետից մենք ազդեցության լծակներ չունենք: Այո, մենք դեմ ենք Հայաստանի շրջափակմանը, սակայն ռուս-թուրքական հարաբերություններում հարկավոր է որոշ զգուշավորություն ցուցաբերել: Անցյալ դարի 90-ականներին Թուրքիան լուրջ մրցակից էր ՌԴ-ի համար Հարավային Կովկասում եւ Միջին Ասիայում: Ճիշտ է, այժմ այդ ճնշումը թուլացել է, սակայն մենք պետք է հաշվի առնենք այդ գործոնը»,-ընդգծել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Միեւնույն ժամանակ Զատուլինը գտնում է, որ Ռուսաստանը պետք է քննարկի Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրենքը խորհրդարանի հաջորդ կազմում: