Մինսկում ընթացող շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության չորրորդ տուրում ուկրաինացի գրոսմեյստեր Յուրի Կուզուբովը հաղթել է Արտաշես Մինասյանին և միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
18 շախմատիստ, այդ թվում Հայաստանի ներկայացուցիչ Հրանտ Մելքումյանը, կես միավորով զիջում են առաջատարին: Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը, Մանուել Պետրոսյանը, Տիգրան Հարությունյանը և Արման Միքայելյանը վաստակել են 3-ական միավոր, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Շախմատի Եվրոպայի առաջնության արդյունքներով 22 լավագույն շախմատիստներն Աշխարհի գավաթի մասնակցության իրավունք կստանան: