6 հունիսի 2017 - 13:08 AMT
Երգչուհի Նարգիզն առաջին անգամ համերգ կտա Երևանում

Մոսկվայաբնակ ազգությամբ ուզբեկ երգչուհի Նարգիզ Զակիրովան, որն իր ստեղծագործական կարիերան սկսել է Ամերիկայում, առաջին անգամ համերգով հանդես կգա Երևանում:

Երգչուհին կներկայացնի իր «Երկուսով» համերգային ծրագիրը, որի շրջանակում կկատարի ինչպես հին ու սիրված, այնպես էլ երգչուհու պրոդյուսեր Մաքսիմ Ֆադեևի նոր երգերը:

Նարգիզի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 8-ին Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառվում են:

Նարգիզը ծնվել է 1970-ի հոկտեմբերի 6-ին Տաշքենդում, Ուզբեկստանում հայտնի երաժիշտների ընտանիքում: 2013-ին նա անցել է ամերիկյան X-Factor-ի ընտրական փուլիերից 3-ը, սակայն, երբ կազմակերպիչները նրան չեն զանգահարել, նա մասնակցել է ռուսական «Գոլոս» նախագծին՝ զբաղեցնելով երկրորդ տեղը: 2014-ի ապրիլից Նարգիզը համագործակցում է պրոդյուսեր և կոմպոզիտոր Մաքսիմ Ֆադեևի հետ: