Հայկական Գյումրին հայտնվել է ԱՊՀ հին պատմական քաղաքների լավագույն 10-յակում: Զբոսաշրջային ՏուրՍտատ գործակալությունը կազմել է այն քաղաքների ցանկը, որոնք պահանջարկ ունեն զբոսաշրջիկների շրջանում իրենց հարուստ պատմական և մշակութային ժառանգության շնորհիվ:
Վարկանիշը կազմվել է զբոսաշրջային գրասենյակների տվյալների վերլուծության հիման վրա:
Գյումրիից բացի ցանկում ընդգրկվել են ղազախական Տուրկեստանը և Տարազը, ուզբեկական Սամարղանդը, Բուխարան և Խիվան, ադրբեջանական Գյանջան, բելառուսական Վիտեբսկը, տաջիկական Հուջանդը և թուրքմենական Մարին:
Նշվում է, որ Գյումրին համարվում է Հայաստանի մշակութային մայրաքաղաքը:
Ավելի վաղ կառավարություն քննարկվել է Կումայրի արգելոց-թանգարանի և Գյումրու Շիրակացի ու Ռուսթավելի փողոցների վերականգնման ծրագիրը: Պատմամշակութային այս կարևոր արժեքների վերականգնումը հնարավորություն կտա խթանել զբոսաշրջության զարգացումը Գյումրիում:
Ընթերցեք նաև.Կումայրի կենտրոնի ծրագիրը. Ներդրումների ներգրավում, ենթակառուցվածքների բարելավում