30 նոյեմբերի 2007 - 13:26 AMT
ԵԱՀԿ ԱԳՆԽ-ն կոչ է արել ղարաբաղյան հակամարտության կողմերին հաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները
ԵԱՀԿ Արտգործնախարարների խորհուրդը` ԱԳՆԽ-ն նախօրեին հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտը, հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Մենք գոհունակությամբ նշում ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները առաջիկա ընտրական տարում: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին եւ Կողմերի հետ համատեղ նրանց մշակած խաղաղ կարգավորման հիմնական սկզբունքներին: Մենք վճռականորեն կոչ ենք անում երկու կողմերին խաղթահարել մնացած վերջին տարաձայնությունները, այդպիսով հավանություն տալով կարգավորման ընդհանուր հայեցակարգին եւ դրա հիման վրա սկսել համապարփակ խաղաղ համաձայնության մշակումը»: