Իրանի հատուկ ծառայությունները Թեհրանում իրականացված ահաբեկչական գործողությունների գործով 41 կասկածյալ են ձերբակալել:
«Հատուկ ծառայությունների և կասկածյալների ընտանիքների անդմաների օգնությամբ երկրի տրաբեր գավառներում 41 անձ է ձերբակալվել, որոնք կապված են «Իսլամական պետության» հետ»,-ասվում է Իրանի ՆԳՆ հայտարարության մեջ, հայտնում է Gazeta.ru-ն Reuters-ի վրա հղումով:
Նշվում է, որ հատուկ գործողության արդյունքում կասկածյալներից առգրավվել է զինամթերք, ինչպես նաև փաստաթղթեր:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Իրանի 2 կասկածյալ է ձերբակալվել, նրանց կասկածում են Թեհրանի ահաբեկչությունների կազմակերպման մեջ, որոնց հետևանքով 17 մարդ է զոհվել:
Հունիսի 7-ի առավոտյան անհայտները կրակ են բացել Իրանի խորհրդարանում և հարձակվել են իմամ Հոմյենիի դամբարանի վրա: Ինքնաձիգերով զինված ահաբեկիչները (2 խումբ 3-4 ական անդամով) կրակ են բացել մարդկանց վրա, դամբարանի մոտ մահապարտ կինը ռումբ է պայթեցրել: Նաև չհաստատված տվյալներ են ստացվում խորհրդարանի շենքում պայթյունի մասին: Ըստ Մեհր գործակալության, մահապարտը գործի է դրել ռումբը շենքի 4-րդ հարկում:
Իրանը մեղադրել է Սաուդյան Արաբիային Թեհրանում ահաբեկչական հարձակումներին մասնակից լինելու մեջ: